Ուլտրակարճ կիսատաբատ, բլուզ․ Գայանե Ասլամազյանի ամառային լուսանկարը

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Գայանեն կերպարանք է ընդունել ուղղաթիռի մոտ։ Նա կրում է ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, սեւ գույնի բլուզ, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Հաղորդավարուհին արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրելեն ԱՄՆ դրոշի պատկերով դիմակն եւ արեւային ակնոցը։ 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր օվկիանոսի ափին։ Նա շորտ էր կրում, սեւ հագուստ։ Գայանե Ասլամազյանը կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում նա մի շարք հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «օվկիանոս», «տրամադրություն», «ամառ 2020»։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Խոսքերն ավելորդ են»

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*