Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 90 տարեկան. դերասանի մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք վերանայել այսօր

1930 թ-ի հուլիսի 4-ը հավերժ դաջվել է հայկական կինոյի պատմության մեջ, քանի որ հենց այսօր է լույս աշխարհ եկել նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը, կամ՝ ժողովրդի սիրելի Ֆրունզիկը, որն այսօր կդառնար 90 տարեկան:

Մեծանուն հայը ծնվել է Գյումրիում՝ մշեցի հոր եւ վանեցի մոր ընտանիքում: Սովորել է տեղի նկարչական եւ երաժշտական դպրոցներում, պատանի տարիքում կատարել է թատերական աշխարհում իր առաջին քայլերը՝ ավելի ուշ ուսումը շարունակելով Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1956-ից էլ արդեն աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մհեր Մկրտչյան անունը լայն ծանոթ է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի ֆիլմասերներին. դերասանը նկարահանվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազային ճանաչում վայելող կինոնկարներում:

Այսօր՝ դերասանի ծննդյան օրվա առթիվ, առանձնացրել ենք նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք կհետաքրքրեն տարբեր սերունդների ներկայացուցիչներին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*