Քաղաքացին պետք է վստահ լինի՝ եթե գնում է 5 լիտր բենզին, ապա իր մեքենան լիցքավորում են հենց 5 լիտրով․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Ղազախստանի կառավարության հետ համաձայնագրի կնքմանը, որի հիման վրա այդ երկրից Հայաստան բերվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից։ Արդյունքում լինելու է ևս մեկ աղբյուր, որից հնարավոր կլինի էժան բենզին ներկրել։

Այս շեշտադրումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև բենզինի որակի վրա։ Նա նշեց, որ պետք է ապահովել, որ քաղաքացին վստահ լինի՝ եթե գնում է 5 լիտր, ապա իր մեքենան լիցքավորում են հենց 5 լիտրով, ու եթե գնում է պրեմիում տեսակի բենզին, ապա հենց այդպիսի բենզինով է լիցքավորվում մեքենան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*