Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով կայացված որոշման դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այս մասին Tert am-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց պաշտոնաթող նախագահին:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*