Ալեն Սիմոնյանը և Հրաչյա Հակոբյանը սրճարանում են՝ չնայած Արսեն Թորոսյանի հորդորին. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է նախարարին

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթև Վարդանյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Արսեն Թորոսյան.

Երբ քաղաքացիներից պահանջում եք պահպանել առողջապահական կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր ու հատկապես ռեստորաններ, սրճարան, ծնունդ, քեֆ, իսկ այցելելուց դիմակը հանել միայն ու միայն ուտելու ընթացքում ցանկալի կլիներ, որ ձեր հորդորին առաջին հերթին հետևեին և այդ կերպ հանրությանը օրինակ ծառայեին ձեր թիմակից ընկերները։ Առավել ևս, երբ նրանք օրենսդիր մարմնի այսպես կոչված կարկառուն ներկայացուցիչներն են։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, նույն ինքը հայոց համազգային աներձագ Հակոբյան Հրաչը հենց հիմա Pesto սրճարանում։

Ամոթ է, ամաչեք…»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*