2 պարզ մեթոդ քթի վրա առկա սև կետերից ազատվելու համար

Ներկայացնում ենք դեմքի մաքրման ու քթի վրայի սև կետերից ազատվելու փորձված միջոցներ:

1.        Խառնուրդ . №1

·       Վերցրեք 1 ճ/գ սափրվելու փրփուր ու ավելացրեք կես թ/գ կերակրի սոդա ու լավ խառնեք:

·       Եռաման ջրով կաթսայի մեջ  ավելացրեք մի բուռ չոր երիցուկի ծաղիկներ, դեմքով ուղղվեք դեպի կաթսան, գլուխը ծածկեք սրբիչով ու դեմքը քրտնեցրեք գոլորշիով՝ 5-7 րոպե:

·       Խոնավ դեմքի վրա քսեք խառնուրդը՝ խուսափելով աչքերի ու շուրթերի շրջաններից:

·       Այնուհետև, ատամի խոզանակի օգնությամբ, տաք ջրով նրբորեն ու դինամիկ կերպով մաքրեք դեմքը` հատուկ ուշադրություն դարձնելով քթին ու ճակատին:

2.        Խառնուրդ  №2.

·       Վերցրեք ձեր մաշկի տեսակին համապատասխան կավ ու միրամիստին(կամ քլորհեքսիկոն, տարբերություն չկա, այն պարզապես ավելի մատչելի է ) ու խառնեք այն: Ստացված խյուսանման խառնուրդը քսեք մաքուր ու խոնավ  դեմքի մաշկին՝ խուսափելով շուրթերի ու աչքերի շրջանից:

·       Թողեք  այն դեմքի վրա 15-20 րոպե:

·       Լվացեք դեմքը, չորացրեք սրբիչով ու դեմքին քսեք նրբաքսուք:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*