Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից, սակայն կրկին պետք է ներկայանալ

Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ում հրավիրել էին ԱԱԾ, դուրս եկավ ծառայության շենքից: Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ ներսում առաջարկել է զրույցը ձայնագրել բջջային հեռախոսով, սակայն առաջարկը մերժվել է. «Մենք հետաձգեցինք զրույցը, ես հաջորդ անգամ փաստաբանի հետ կներկայանամ, երևի՝ չորեքշաբթի»:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգմավորը պարզաբանեց, որ իրեն  հրավիրել են երեկ Սահմանադրական դատարանի դիմաց հնչեցրած իր հայտարությունների համար։ «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,-ասաց նա։ Ռուբիկ Հակոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հակաօրինական միջոցներով և հակասահմանադրական քայլերով բռնապետական ձգտումներ ունի և ուզուրպացնում է իշխանությունը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*