Որ ազգի և կրոնական համայնքի ներկայացուցիչների հետ կարող է ամուսնանալ հայ կինը. հարցման արդյունքներ

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» հրապարակել է Կովկասյան բարոմետր հետազոտության արդյունքները՝ պարզելով Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։ Հետազոտությունն անցակցվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

Հետազոտության հարցերից մեկը վերաբերում է այլ ազգի և կրոնական համայնքի ներկայացուցիչների հետ հայ կանանց ամուսնությանը։

Ըստ հետազոտության արդյունքների՝ հայաստանցիների 98 տոկոսը հավանություն է տալիս հայը հայի հետ ամուսնանալուն, դեմ է 2 տոկոսը։

ամերիկացու հետ՝ հավանություն է տալիս 39%-ը, հավանություն չի տալիս 59%-ը, մնացածը նշել են՝ չգիտեմ։

ադրբեջանցու հետ՝ 4% կողմ, 96% դեմ

իտալացու հետ՝ 40% կողմ, 58% դեմ

արաբի հետ՝ 13% կողմ, 86% դեմ

վրացու հետ՝ 33% կողմ, 65% դեմ

իրանցու հետ՝ 13% կողմ, 85% դեմ

հրեայի հետ՝ 22% կողմ, 76% դեմ

քուրդի կամ եզդու հետ՝ 14% կողմ, 84% դեմ

ռուսի հետ՝ 45% կողմ, 54% դեմ

թուրքի հետ՝ 5% կողմ, 94% դեմ

ուկրաինացու հետ՝ 34% կողմ, 65% դեմ

հնդիկի հետ՝ 18% կողմ, 81% դեմ

մոլոկանի հետ՝ 19% կողմ, 79% դեմ,

եհովայի վկայի հետ՝ 9% կողմ, 87% դեմ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*