Ավելորդ քաշը կարող է ոչ միայն տհաճ լինել, այլև առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փնտրում են արդյունավետ միջոցներ այս խնդրից ազատվելու համար: Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարն առաջին հայացքից կարող է շատ դժվար թվալ, սակայն մասնագետները նշում են, որ ճիշտ ընտրված սննդակարգը կօգնի շատ արագ հասնել ցանկալի արդյունքին:
Գոյություն ունեն բազմաթիվ դիետաներ որոնք օգնում են կարգի բերել կազմվածքը և ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ: Այնուամենայնիվ կա մի սննդակարգ, որը ոչ միայն շատ արդյունավետ է, այլև բացարձակապես անվտանգ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի սննդակարգ, որը կօգնի ընդամենը մեկ շաբաթում ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից: Ընդ որում՝ այն ոչ միայն շատ արդյունավետ է, այլև չի առաջացնում կողմնակի բարդություններ:
· 1-ին օրը`խնձոր (կարելի է ազատվել 1-2 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 3 հատ փոքր կամ 2 հատ խոշոր խնձոր մի փոքր կիտրոնի հյութով: Ցանկության դեպքում կարելի է նաև մի քանի հատ ընկույզ ուտել:
Ճաշին՝ խնձորով, սոխով ու մաղադանոսով աղցան, որը պատրաստելու համար հարկավոր է 3 հատ խոշոր խնձորը կտրատել (խոշոր կտորներով), ավելացնել 20 գրամ մանր կտրատված մաղադանոս և 30 գրամ մանր կտրատված թարմ սոխ: Վերջում հարկավոր է աղցանին ավելացնել նաև մեկ հատ խաշած հավկիթ (քերիչով մանրացրած):
Ընթրիքին՝ 3 հատ միջին չափի խնձոր:
· 2-րդ օրը՝ խնձոր և բրինձ (կարելի է ազատվել 1-1.5 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 1 բաժակ խաշած (եփված վիճակում պետք է լինի 1 բաժակ) բրինձ առանց աղի և 3 հատ խնձոր:
Ճաշին՝ խնձոր ու բրինձ: Խնձորները հարկավոր է լվանալ, մաքրել, կտրատել, այնուհետև ավելացնել տաք ջուր և թողնել մինչև փափկեն: Երբ խնձորները փափկեն, հարկավոր է ավելացնել դրանց կիտրոնի հյութ և կիտրոնի կեղևի քերուկ, այնուհետև խաշել բրինձը և ավելացնել խնձորներին:
Ընթրիքին՝ խաշած բրինձ առանց աղի:
· 3-րդ օրը՝ խնձոր և պանիր (կարելի է ազատվել մինչև 2 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 2 հատ խնձոր և անյուղ կաթնաշոռ:
Ճաշին՝ խնձորով ու անյուղ պանրով աղցան: Այն պատրաստելու համար խնձորները հարկավոր է կտրատել և ավելացնել կիտրոնի հյութ, այնուհետև առանձին տարայի մեջ խառնել անյուղ պանիրը, 2 թեյի գդալ մեղրն ու մի քանի հատ ընկույզը և ավելացնել ստացված զանգվածը խնձորներին:
Ընթրիքին՝ 50 գրամ անյուղ պանիր:
· 4-րդ օրը՝ խնձոր ու գազար (կարելի է ազատվել մինչև 2 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 2 հատ խոշոր գազար և 1 հատ խոշոր խնձոր (քերիչով մանրացնել և խառնել):
Ճաշին՝ գազարով ու խնձորով աղցան, որը պատրաստելու համար անհրաժեշտ է մեկական խնձորն ու գազարը լավ լվանալ, մաքրել, կտրատել, այնուհետև ավելացնել 1 թեյի գդալ մեղր և մի փոքր կիտրոն:
Ընթրիքին՝ 2 հատ խնձոր (պատրաստել ջեռոցում և ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր):
· 5-րդ օրը՝ գազար և ճակնդեղ (կարելի է ազատվել մինչև 2 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ մեկական խաշած գազար և խաշած ճակնդեղ:
Ճաշին՝ մեկական խաշած հավկիթ և խաշած ճակնդեղ:
Ընթրիքին՝ շաքարավազով կամ մեղրով գազար (անսահմանափակ):
· 6-րդ օրը՝ խնձոր (կարելի է ազատվել 1-2 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 3 հատ փոքր կամ 2 հատ խոշոր խնձոր մի փոքր կիտրոնի հյութով: Ցանկության դեպքում կարելի է նաև մի քանի հատ ընկույզ ուտել:
Ճաշին՝ խնձորով, սոխով ու մաղադանոսով աղցան, որը պատրաստելու համար հարկավոր է 3 հատ խոշոր խնձորը կտրատել (խոշոր կտորներով), ավելացնել 20 գրամ մանր կտրատված մաղադանոս և 30 գրամ մանր կտրատված թարմ սոխ: Վերջում հարկավոր է աղցանին ավելացնել նաև մեկ հատ խաշած հավկիթ (քերիչով մանրացրած):
Ընթրիքին՝ 3 հատ միջին չափի խնձոր:
· 7-րդ օրը՝ խնձոր և բրինձ (կարելի է ազատվել 1-1.5 կգ ավելորդ քաշից)
Նախաճաշին՝ 1 բաժակ խաշած բրինձ առանց աղի (եփված վիճակում պետք է լինի 1 բաժակ) և 3 հատ խնձոր:
Ճաշին՝ խնձոր ու բրինձ: Խնձորները հարկավոր է լվանալ, մաքրել, կտրատել, այնուհետև ավելացնել տաք ջուր և թողնել մինչև փափկեն: Երբ խնձորները փափկեն, հարկավոր է ավելացնել դրանց կիտրոնի հյութ և կիտրոնի կեղևի քերուկ, այնուհետև խաշել բրինձը և ավելացնել խնձորներին:
Оставить комментарий