Մարզահամերգային համալիրի տարածքում hրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մոտ 120 փրկարար ծառայող. ԱԻՆ

Հրշեջ-փրկարարները պայքարում են Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհի դեմ. դեպքի վայրում է գտնվում ԱԻ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Հունիսի 26-ին՝ ժամը 20:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին:

Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ խոշոր հրդեհը Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի մոտ մարվել է։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*