«Հարս չկա» սիթքոմը հոկտեմբերին կվերադառնա նոր եթերաշրջանով. Արմեն Պետրոսյանը` նախագծի հաջողության եւ «արտակարգ» նկարահանումների մասին

«Արմենիա» հեռուստաընկերության «Հարս չկա» սիթքոմն ավարտվել է, բայց երկրպագուները տխրելու պատճառ չունեն, քանի որ ստեղծագործական անձնակազմը մտադիր է վերադառնալ երկրորդ եթերաշրջանով: Այս մասինի հետ զրույցում հայտնեց պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` անդրադառնալով նաեւ առաջին եթերաշրջանի հաջողությանն ու արտակարգ դրությամբ պայմանավորված` նկարահանման դժվարություններին:

Պրոդյուսերը նշեց` գոհ է առաջին եթերաշրջանից, քանի որ հեռուստադիտողն էլ է դրական արձագանքել սիթքոմի վերաբերյալ, ինչն էլ եղել է թիմի առաջնային նպատակը: Դերասանական կազմը (Բեն Ավետիսյան, Անի Խաչիկյան, Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Լեւոն Հարությունյան, Էլեն Ասատրյան, Ելենա Բորիսենկո, Մարիամ Ալեքսանյան, Ժոռ Հովհաննիսյան, Օնո Մանուկյան, Տիգրան Գյուլումյան եւ այլք) եւս արդարացրել է Արմեն Պետրոսյանի բոլոր սպասումները.

«Շատ երկար ենք աշխատել քասթինգի շուրջ, ինչն էլ տվել է իր արդյունքը: Կազմից չեմ ուզում առանձնացնել որեւէ մեկին, որովհետեւ բոլորն էլ իրենց առջեւ դրված բոլոր դերասանական պահանջները կատարել են գերազանց»:

Պրոդյուսերը նկարահանման աշխատանքներին հետեւում էր Միացյալ Նահանգներից, ինչը դժվար փորձություն է համարում.

«Սա ինձ համար նոր փորձություն էր, բայց դա էլ հաղթահարեցի` շնորհիվ իմ թիմի: Համաճարակի պատճառով էլ, իհարկե, ունեցանք դժվարություններ: Հրաժարվեցինք մասսայական տեսարաններից, չէինք կարողանում աշխատել սրճարաններում եւ այլ փակ վայրերում, շատերը վախենում էին տրամադրել բնակարաններ, բայց ամեն ինչ հաղթահարվեց, իհարկե, ավելի դանդաղ, քան ծրագրել էինք»:

Ստեղծագործական թիմն արդեն աշխատում է երկրորդ եթերաշրջանի շուրջ.

«Հոկտեմբերի սկզբից եթերում կլինի երկրորդ եթերաշրջանը, սցենարի սինոփսիսն արդեն ամբողջովին պատրաստ է, սկսել ենք գրելու ընթացքը: Նկարահանումները կսկսենք օգոստոսի վերջից»,-ասաց նա` հավելելով, որ, ըստ երեւույթին, կավելանան նաեւ նոր կերպարներ:

Ինչ վերաբերում է այլ գաղափարներին` Մենչն աշխատում է նաեւ նոր ներկայացման շուրջ, որի սցենարն արդեն պատրաստ է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*