Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ հունիսի 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում հունիսի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,

Տավուշում գիշերը +10+15, ցերեկը՝ +20+23, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25, Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22, Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*