Կորոնավիրուսից մահացած 60 ամյա տղամարդը որևէ քրոնիկական հիվանդություն չի ունեցել

Նախորդ օրը կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում մահացել է 10 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 133 է:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*