Լիլիթ Մակունց. ԵԺԿ-ին մոլորության մեջ է գցում ՀՀԿ-ն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցը թվիթերի իր միկրոբոլգում արձագանքել է ԵԺԿ տարածած հայտարարությանը՝ Հայաստանում սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ։

«Ամենայն հարգանք ունենալով ԵԺԿ նկատմանբ, ցավոք, զգացողություն կա, որ ԵԺԿ-ին մոլորության մեջ է գցում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Որպես ԱԺ մեծամասնության առաջնորդ, պատրաստակամություն եմ հայտնում համապարփակ տեղեկատվություն տրամադրել ԵԺԿ-ին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ուղարկած նամակում մասնավորապես նշել է. «Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին»։ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ափսոսանք է հայտնել նաև ԵԺԿ-ն։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*