ԵԺԿ-ն ցավում է ՀՀ ԱԺ–ի` ՍԴ-ի վերաբերյալ որոշման համար

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ցավում է, որ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրության փոփոխությունները, որոնցով անհապաղ դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի ու ՍԴ ևս երեք դատավորների գործունեությունը։ Կուսակցությունը համապատասխան հայտարարություն է արել Twitter-ի իր էջում։

«ԵԺԿ-ն ցավում է, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը քվեարկել է սահմանադրական փոփոխությունների օգտին` ի հեճուկս Վենետիկի այն պնդմանը, որ դա չի համապատասխանում իր հորդորներին», — նշված է հայտարարության մեջ։

ԵԺԿ-ն հույս է հայտնել, որ Հայաստանը բարեփոխումների հարցում կուժեղացնի համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ, կամրապնդի ժողովրդավարական ինստիտուտներն ու դատական իշխանության անկախություն կապահովի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*