«Գրկում եմ քեզ»․ Նյուշայի եւ Եգոր Քրիդի նուրբ զգացումները

Չնայած երգչուհի Նյուշայի եւ նրա գործընկեր Եգոր Կրիդի սիրավեպը վաղուց ավարտվել է, աստղերը շարունակում են հետաքրքրվել միմյանց անձնական կյանքով։ Արտիստները նաեւ պարբերաբար հանդիպում են սուրճ խմելու համար, համատեղ նախագծեր են կազմակերպում եւ, իհարկե, միմյանց շնորհավորում կարեւոր տարեթվերի, մասնավորապես, ծննդյան օրվա կապակցությամբ:

Այսպես, օրինակ, հունիսի 25-ին Կրիդը նշել է իր 26-ամյակը։ Որոշ պատճառներով նախկին սիրելին ներկա չի գտնվել տոնակատարությանը, սակայն առաջիններից է շնորհավորել է արտիստին՝ Instagram-ում հուզիչ տեսաուղերձ ձայնագրելով:

«Ցանկանում եմ, որ ամենանվիրական երազանքներդ իրականան, եւ դու միշտ լավ տրամադրություն ունենաս։ Որպեսզի կյանքդ լցված լինի սիրով, երջանկությամբ եւ հաջողությամբ», — Նուշան դիմել է Եգորին՝ հոլովակին կցելով Hugs you ստիկերը (գրկում եմ քեզ — հեղ. խմբ):

Աստղն ինքը ոչ մի կերպ չի մեկնաբանում Կրիդի հետ հարաբերությունների շարունակության մասին վարկածները։ Ընդ որում, երգչուհին հաճախ լուսանկարներ է հրապարակում նախկին սիրեցյալի հետ։ Դերասանուհու ամուսինը՝ գործարար Իգոր Սիվովը, վստահեցնում է, որ կնոջը բոլորովին չի խանդում Եգորի հանդեպ։ Նրա խոսքով՝ ամուսնության մեջ գլխավորը վստահությունն է։ Հետեւաբար, ամեն տեսակի սադրանքների տղամարդը փիլիսոփայորեն է վերաբերում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*