Անընդունելի է, որ հայ կինը ծխի և ալկոհոլ օգտագործի․ հարցման արդյուքներ

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» հրապարակել է Կովկասյան բարոմետր հետազոտության արդյունքները՝ պարզելով Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։ Հետազոտությունն անցակցվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին։

Հարցերից մի քանիսը վերաբերում է, թե որ տարիքից հայ կինն իրավունք ունի ծխախոտ, ալկոհոլ օգտագործել, ապրել ծնողներից առանձին կամ ապրել տղամարդու հետ առանց ամուսնության։

Ո՞ր տարիքից է ընդունելի, որ հայ կինն ալկոհոլ օգտագործի հարցին 69%-ը պատասխանել է, որ հայ կինը երբևէ չպետք է ալկոհոլ օգտագործի։ 21%-ը նշել է, որ ընդունելի է 18-25 տարիքը։ 6%-ը կարծում է, որ թույլատրելի է 25 տարեկանից հետո։

Ծխախոտի վերաբերյալ նույն հարցին 91%-ը պատասխանել է, որ անդունելի է հայ կնոջ ծխելը։ 18-25 տարեկանում ծխելն ընդունելի է համարում 5%-ը։

Հարցվածների 66%-ը կարծում է, որ հայ կինը միշտ պետք է ծնողների հետ ապրի։ 23 տոկոսն ընդունելի է համարում ծնողներից առանձնանալ 18-25 տարեկանում, 6 տոկոսը՝ 26+ տարիքում։

82%-ը անընդունելի է համարում, որ հայ կինը նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն ունենա, 11%-ը ընդունելի է համարում 18-25 տարիքը։

91%-ը կարծում է, որ հայ կանանց համար ամուսնության ընդունելի տարիքը 18-25-ն է, 4%-ը՝ 26 տարեկանից բարձր։

75%-ը ընդունելի չի համարում տղամարդու հետ կնոջ միասին ապրելն առանց ամուսնության։ 21%-ը ընդունելի է համարում դա։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*