Այսօր Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 2 նոր դեպքն էլ Հայաստանից են «եկել»: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Ըստ տեղեկության՝ նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են: «Նրանք եկել են Հայաստանից, թետավորում անցել են Վրաստանում: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է, մեր կլինիկայում է, վիճակը բավարար է: Երկրորդն ամենայն հավանականությամբ՝ Վրաստանի քաղաքացի է», ասել է Էզուգբայան:

Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 921 է, որոնցից  781-ն ապաքինվել է, 14-ը՝ մահացել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*