«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»․ Վլադիմիր Կոստանյանը սգում է Գևոյի մահը

Այսօր առավոտյան 63 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասան, հումորի վարպետ Գևորգ Դոդոզյանը, ով հայտնի է Գևո անունով։ Այս մասին լուրը NEWSPRESS․am-ի հետ զրույցում հաստատեց նրա մտերիմներից՝ հայտնի հումորիստ դերասան Վլադիմիր Կոստանյանը՝ Վովան։

Նա հուզված էր և շատ բան չկարողացավ խոսել, միայն տեղեկացրեց, որ Գևոն մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

«Հանկարծ որ ոք չմտածի, որ նա կորոնավիրուսից է մահացել, միակ պատճառը սրտի խնդիրն է»,-տեղեկացրեց Վլադիմիր Կոստանյանը։

Նա հիշեց, ինչպես էին Գևորգ Դոդոզյանի հետ խաղում միևնույն սիթքոմներում ու որքան մտերիմ էին իրենք՝ խաղից դուրս։

«Մեզ ասում էին՝ մարդուկես-կես, հիմա կեսս գնաց․․․»,-ժպտալով հիշեց Վլադիմիր Կոստանյանը՝ հավելելով, որ շատ հշողություններ ունի Գևոյի հետ կապված, բայց այս պահին հուզված է շատ ու ոչինչ չի հիշում։

«Գիտեք, երբ երկուսով մի տեղ էինք գնում՝ մեզ ասում էին ուտող-խմողներն եկան՝ Գևոն խմում էր, ես զակուսկի էի անում»,-արտասուքի միջից ծիծաղելով ասաց Վլադիմիր Կոստանյանն ու այլևս չկարողացավ զսպել արցունքները։

«Կներեք, հուզված եմ շատ․․․»,-ացունքների միջից ասաց հումորիստը․․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*