Ովքեր են վճարել Քոչարյանի ազատության համար անհրաժեշտ գրավը

168.am-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցել են Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ»), Սերգեյ Համբարձումյան («Մոնարխ»), «Սիստեմա» Բաժնետիրական կորպորացիա (Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերության Խորհրդում անկախ տնօրեն է աշխատում արդեն 10 տարի, Կորպորացիան պատկանում է ռուսաստանցի խոշոր գործարար Վլադիմիր Եվտուշենկովին), գործարար և բարերար Գեննադի Ստեփանյան (ՌԴ)։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ է արձակվել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*