Մե՞ծ արտոնություն է, որ փորձում եմ փրկել իմ կյանքը, առողջությունը. Ալեն Սիմոնյանը ոստիկանի ուղեկցությամբ է շրջում

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արդեն մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանի ուղեկցությամբ: Այս մասին այսօր նա ասել է «իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Ես նույնպես ինձ հետ ունեմ ոստիկանության աշխատակից, արդեն մեկ ամիս է, ինձ հետ շրջում է»,- նա՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետի անվտանգության ուժեղացմանը: 


Սիմոնյանն ասել է, որ անվանական, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքից հետո է դիմել ոստիկանի պաշտպանությանը  ընկերների, բարեկամի խորհրդով: ՀՀ Աժ փոխնախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ դեպքից հետո է այդ անհրաժեշտությունը առաջացել: Ասել է, որ լրագրողները շատ լավ էլ գիտեն այդ մասին: 

«Մե՞ծ արտոնություն է, որ փորձում եմ փրկել իմ կյանքը, առողջությունը»,- եզրափակել է խոսքը Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողների այն հիշեցմանը, թե ԱԺ պատգամավորներին պետական պահպանություն չի տրամադրվում, ո՞ր արտոնությունից է Սիմոնյանն օգտվում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*