Դատախազը միջնորդություն է ներկայացնում Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու համար

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման ընդունումից հետո Ազգային ժողովը այս պահին էլ քննարկում է նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։ Այն ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դավթյանը ասաց, որ քրեական գործի մանրամասներին արդեն անդրադարձել է, ու կներկայացնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ազատազրկման հարց քննարկել։ Դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է և ղեկավարել է ընտրակաշառքների տրամադրման գործընթացը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*