1 ձայնը՝ 10 հազար դրամ. համացանցում է հայտնվել ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին փաստաթուղթ

Համացանցում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում բաժանված ենթադրյալ ընտրակաշառքի հաշվետվության մասին փաստաթուղթ: Փաստաթղթում ուշագրավ մանրամասներ կան այն մասին, որ 1 ձայնի համար 10 հազար դրամ է տրամադրվել:

Տվյալներ կան նաեւ, թե մարզի որ քաղաքում ակտիվիստների աշխատելու համար որքան գումար է տրամադրվել, որքան է փոխանցվել չապահովված ձայների համար:

Փաստաթուղթն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել են նաեւ ԱԺ փոխխոսանակ Ալեն Սիմոնյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*