Տիգրան Ավինյանը ներկայացրել է իր հայտարարագիրը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայարցել է 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2014 թվականին նվիրատվություն ստացած ավտոտնակը՝ Կենտրոն վարչական շրջանում, որի սեփականատերն ինքն է: Ավինյանը տրանսպորտային միջոց, արժեթղթեր չի հայտարարագրել:

Բանկային հաշիվներին նա հայտարարագրել է 1 մլն 651 հզր դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին կազմել  4365 դրամ, տարվա սկզբին հայտարարագրել է 2760 դոլար, իսկ տարվա ավարտին ունեցել է 0 դոլար:

Ավինյանը հայտարարագրել է նաև 2 Բիթքոին, որը այս պահին կազմում է ավելի քան 19 հզր դոլար:

Որպես փոխվարչապետի աշխատավարձ՝ Տիգրան Ավինյանը նշել է 19 մլն 635 հզր դրամ:

Նշենք, որ փոխվարչապետի աշխատավարձի դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանված է 16, ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 58 հզր 240 դրամ, այսինքն տարեկան աշխատավարձը կազմում է 12 մլն 699 հզր դրամ: Ստացվում է, որ 6 մլն 936 հզր դրամը Ավինյանի պարգևավճարն է:

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, հայտարարագրել է 280 հզր դրամ՝ հաշվին, որպես աշխատանքի վարձատրություն՝ 3 մլն 668 հզր դրամ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*