Վրաստանից Հայաստան բերվեց թթվածնի 28 խտացուցիչ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ-վրացական սահմանը հատեց ևս թթվածնի 28 խտացուցիչ, որոնք, առանց չափազանցության, կորոնավիրուսով վարկված պացիենտների կյանքեր են փրկում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և վերջերս ձևավորված «Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնության համագործակցությանը միացան նաև Լյուքսեմբուրգի և Բելգիայի մեր հայրենակիցները, ինչպես նաև Կարիտաս բարեսիրական կազմակերպերպությունը։ Ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրվա ընթացքում այս նախաձեռնության շնորհիվ Առողջապահության նախարարությանը հանձնվեց թթվածնի 55 խտացուցիչ։ Սարքերի տեղափոխման և ընթացիկ այլ հարցերում ունեցել ենք Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի շարունակական աջակցությունը:  Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հիմնադրամի խողովակներով Հայաստան ու Արցախ է հասցվել 75 նմանատիպ սարք»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*