Վարորդների մտահոգությունները՝ կառավարության այսօրվա որոշման և վարչապետի դիտարկմանը

Այսօր կառավարության նիստում նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց  պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված  համակարգում  գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը։ Նախագիծը սահմանում է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում:

Վարչապետն էլ նշեց, որ մեկ բան բաց են թողել և դա մեկ անձից ավել մեքենայի մեջ լինելու պարագայում դիմակ չկրելն է, սակայն փոխվարչապետը նշեց, որ որոշ իրավախախտումներ կան, որոնք այս ձևով չեն կարող արձանագրվել:

Փաշինյանն էլ հետքրքրվեց՝ թե արդյոք անձնական խնդիրների պահպանության ինչ խնդիր կա, ապա հավելեց, որ  մենք այնպիսի իրավիճակում ենք, որ դա պետք է ավելացնել:

Վարչապետի դիտարկմանը պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը հայտնեց, որ  անձին կոնկրետ մեքենայի մեջ, կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում լուսանկարահանելը, և նմանատիպ անձնական տվյալների հավաքագրումը խնդրահարույց է։ 

«Դե ավելի լավ դիմակով թող լինեն, չեն ճանաչի ով է, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն: Եվս մեկ խթան է, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանեն, եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում կողքից իրանց ճանաչեն, շատ լավ միջոց է հնարավորինս դեմքը լավ ու ամուր փակող դիմակներ դնել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։ 

Արդարադատության նախարարը հայտնեց, որ խնդիրը կուսումնասիրեն և կփորձեն լուծում գտնել և այդ պայմանավորվածությամբ նախագիծը ընդունվեց:

Կառավարության նիստից և որոշման ընդունումից հետո Auroranews-ի խմբագրություն զանգահարեցին քաղաքացիներ և ներկայացրին իրենց մտահոգությունները  որոշման վերաբերյալ։ Դժգոհություններից և մտահոգություններից կարելի է առանցնացնել մի շարք կարևոր և խնդրահարույց հարցեր։ 

1․ Եթե վերահսկողությունը իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որը վերահսկվելու է ճանապարհային ոստիկանության կողմից՝ ճանապարհային երթևեկության խախտումները արձանագրելու նպատակով, ապա քաղաքացու դիմակ կրելը կամ չկրելը ինչպե՞ս է համարվում ճանապարհային երթևեկության խախտում։  

Առհասարակ դիմակ կրել կամ չկրելը չի հանդիսանում ճանապարհային երթևեկության կանոն։ 

Պետք է դիտարկել, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել տեսանկարահանում միայն այն դեպքում, երբ կա ճանապարհային երթևեկության խախտում։ 

2․ Ըստ կառավարության բջջային հավելվածի միջոցով վերահսկողություն իրականացնելը հնարավոր է կիրառման ուժ ստանա 2021 թվականի հունվարի 1-ից։ Տվյալ դեպքում վարորդների մոտ հարց է առաջանում միթե՞  վարչապետը մտածում է, որ մենք դիմակներ ընդմիշտ կրելու ենք։ 

3․ Առանձին մտահոգություններ են հայտնել նաև տաքսու վարորդները, որոնք հայտնում են, որ ուղևորները երբեմն մեքենայում հանում են դիմակը և հրաժարվում այն կրել, ինչի պատճառով իրենք տուգանվում են։ Արդյո՞ք հնարավոր չէ կարգավորել և հավասարության հասցնել այս հարցը։ 

Auroranews-ը կներկայացնի նախագծին առնչվող տեղեկատվությունը իր հաջորդ հոդվածներում։ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*