Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 թեստ նվիրել, իսկ նմուշները հետազոտել Լուգարում․ Գամկղրելիձե

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում: 

«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,- այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»: Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*