Պատճառները տարբեր են դրա մասին չեմ խոսի․ Հայաստանում ՌԴ դեսպանը՝ Հայաստանի կողմից ռուսական վարկը մերժելու մասին

Վարկը 270 մլն դոլար է, որի մեծ մասը՝ 200 մլն դոլարն արդեն ծախսված է, խոսքը մնացածի մասին է։ Ցավոք, աշխատանքներն ավարտին չհասան մինչև ժամկետի ավարտը։ Պատճառները տարբեր են, և դրա մասին չեմ խոսի։ Վարկի մարման երկարաձգման հարց է առաջացել, սակայն այս թեմայով կան ու այս պահին էլ ընթանում են բանակցություններ։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին, անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ն հարժարվում է ռուսական վարկի մի մասից։

Նա ասաց, որ որքանով իրեն է հայտնի է, դեռևս չի ստացվել պայմանավորվածություն ձեռք բերել, սակայն դա չի նշանակում, որ հարցը փակ է։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*