Արսեն Թորոսյանը հայտարարագրել է ունեցվածքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2019թ․հայտարարագիրը։ 

Ըստ այդմ` Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն։ Նա որևէ տրանսպորտային միջոց, արժեթղթեր չի հայտարարագրել։

Տարվա սկզբին նախարարը բանկերից մեկում ունեցել է 20 հազար 331 դոլար ավանդ, իսկ տարվա վերջին՝ մեկ այլ բանկում 32 հազար դոլար ավանդ։

Տարվա սկզբին իր բանկային հաշվին Թորոսյանը ունեցել է 1 մլն 925 հազար 798 դրամ, 119 դոլար և 22 հազար եվրո, իսկ տարվա վերջին՝ 114 հազար 897 դրամ, 15 դոլար և 31 հազար եվրո։ Նա որևէ կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Որպես աշխատանքի վարձատրություն՝ նախարարը նշել է 18 մլն 183 հազար 150 դրամ։

Թորոսյանի կնոջ անունով երկու ավտոմեքենա կա՝ BMW և MERCEDES-BENZ մակնիշի, որոնցից երկրորդը ձեռք է բերվել 2019թ․ դեկտեմբերին 13 միլիոն դրամով։ Նա 30 հազար 549 դոլար ավանդ է հայտարարագրել։

Թորոսյանի կինը 19 մլն 763 հազար 417 դրամ եկամուտ է ստացել ՄԻԲՍ ՍՊԸ-ից որպես աշխատանքի վարձատրություն և 4 մլն 320 հազար՝ որպես վարձակալության վճար։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*