Ցավում եմ, որ այդպես եղավ. Արթուր Աղաբեկյանը՝ «ամենաանպատրաստ գեներալի» պաշտոնանկության մասին

Ցավում եմ, որ այդպես եղավ։ NEWS.am–ի հետ զրույցում այսպես արձագանքեց Արցախի նախագահի նորանշանակ գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Արտակ Դավթյանի ազատմանը։

«Ցավում եմ, որ այդպես եղավ, բայց մյուս կողմից փաստ է, որ Օնիկ Գասպարյանը շատ պրոֆեսիոնալ և պատրաստված գեներալ է, և վստահ եմ, որ նա մեծ դերակատարություն է ունենալու Զինված ուժերի կառավարման, ռազմավարական պլանավորման և պատրաստության գործում»,–հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Արթուր Աղաբեկյանն իր մտահոգությունն էր հայտնել Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ։

«Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»,-գրել էր նա։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*