ԼՀԿ-ն հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի շուրջ պարզաբանումներ է խնդրել պարետ Ավինյանից

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, խնդրելով տալ մանրամասն, պատշաճ և լիարժեք տեղեկություններ հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի վերաբերյալ, որը ծառայելու էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակին։

«Այս հարցման անհրաժեշտությունը բխում է հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունից և հանրային շահերի պաշտպանության կարևորությունից», գրել է Աննա Կոստանյանը։

Հարցադրումներով, Աննա Կոստանյանը  խնդրել է  տրամադրել մանրամասն տեղեկություններ, թե

«1. ո՞ր կազմակերպությունը կամ ովքե՞ր են պատրաստել ծրագրային ապահովումը,

2. իրավական ինչպիսի՞ փաստաթղթով է կարգավորվել պետության և ենթադրյալ կամավորների միջև հարաբերությունները,

3. արդյո՞ք գաղտնագրված են ստացվող տվյալները, եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի տեղորոշում իրականացնելը,

4. զանգերի մետատվյալների ստացմամբ և մշակմամբ, տվյալների արտահոսք արդյոք հնարավո՞ր է, թե ոչ, քանի որ վերջին շրջանում արտահոսքի դեպքերը դարձել են հաճախակի,

5. ի՞նչ երաշխիքներ կան ստացված տվյալների ապահով պահպանման վերաբերյալ,

6. որտե՞ղ են գտնվում տվյալների սերվերները,

7. տեխնիկապես ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ստացվող տվյալաների սերվերները չունեն իրենց կրկնօրինակը,

8. ինչպե՞ս եք ապահովում այլ՝ կողմնակի անձանց մուտքի հնարավորոությունը ստացված տվյալներին,

9. քանի՞ կողմ (կազմակերպություն կամ անձ և պետական կառույց) մուտքի իրավունք ունի կուտակվող և մշակվող տվյալներին, ի՞նչ ծավալով է երկրորդական կամ երրորդական կողմը (երը) տիրապետում ստացվող ու մշակվող տվյալներին, և եթե չունեն մուտքի իրավունք, ապա ինչպե՞ս է կատարվում համակարգի տեխնիակական սպասարկումը,

10. ո՞վ է իրականացրել անվտանգության աուդիտ․ խնդրում եմ հրապարակել դրա արդյունքները, և կարո՞ղ եք տրամադրել երաշխիքներ, որ համակարգի պատրաստման ու գործարկման բոլոր մակարդակներում արվել է պատշաճ աուդիտ,

11. հաշվի առնելով այն, որ համակարգը ստեղծվել է հապճեպորեն, բոլոր հնարավոր տեխնիկական խնդիրները կարող են վտանգավոր լինել տվյալների պահպանության տեսանկյունից, և արտահոսքի դեպքում չարամտորեն օգտագործվեն կողմնակի անձանց կողմից։ Կարծում եմ՝ սա նաև ազգային անվտանգության մեծ խնդիր է։

12. կա՞ արդյոք օտարերկրյա կազմակերպությունների կամ անհատների մասնակցություն տվյալ համակարգի պատրաստման գործընթացում, արդյո՞ք այն ամբողջությամբ պատրաստվել է Հայաստանում, թե ոչ»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*