ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ գործը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կազմից:
Մեր զրույցում Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ միջնորդել է հետաձգել նիստը՝ համաճարակային խայտառակ իրավիճակով պայմանավորված, եւ միջնորդությունը բավարարվել է. «Իմ բոլոր գործերով, որով անձի ազատության հարց չի քննվում, միջնորդում եմ հետաձգել նշանակված նիստերը»,- հավելեց նա:
Նշենք, որ գործով դատական նիստ դեռեւս չի կայացել. ապրիլին նշանակված առաջին նիստը եւս նույն հիմքով հետաձգվել էր:
Թովմասյանն ու Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), եւ առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում են որակում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Оставить комментарий