Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Լոռու մարզում այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմանում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանաքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը: Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
Կայքի տեղեկություններով ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալիկ Այվազյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*