Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը Auroranews— ին փոխանցեց, որ տղամարդը նման քայլի է փորձում գնալ սոցիալական խնդիրների պատճառով:
Оставить комментарий