Պետրոսյանը խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներո՞վ. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ իր հասցեին արված գրառմանն ու գրել․

«Լավ, սաղ հեչ , ինչ գրել գրել ա` Աստված իրա հետ, բայց մեկը կարող է բացատրել, խի ա որոշել, որ իմ մասին ստատուս գրելիս պետք է մոստիկի վրա կանգնած նկար դնի իր լավագույն լակիռովննի կոշիկներո՞վ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ մեկը ԱԺ գլխավոր ամբիոնից դողդոջուն ձայնով պարծեցել է, թե «եթե պետք ըլնի, ժամը մեկ հանրաքվե կանեն»…
Էէէ, ի՞նչ ասես ինքնախաբեության հետ գրկախառնված այդ մարդուն:
Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում, բա ինչի՞ էս քանի ամիս ա, չեք կարողանում «գործը գլուխ բերել»:
Եվ հետո, ի՞նչ ա նշանակում՝ ժամը մեկ հանրաքվե:
Էս ասողին մեկը խաբել ա, ու գեշ ա խաբել…
Ա՜յ տղա, ժողովուրդը քեզ համար խաղալիք չի, որ ժամը մեկ ուղարկես ընտրատեղամաս…
Բայց մեկ էլ ասում եմ՝ չէ, արա, կարող ա ինքը ճիշտ ա…
Որ ինքը,իրա ուժերով հանրաքվե անի, ժամը մի հոգի կարա տանի ընտրատեղամաս, ու հաստատ ընենց չի, որ էտ մի հոգին հենց իրան ա ձեն տալու…
Բայց ինչ վատ բան է կույր ու անհաշվենկատ ինքնավստահությունը…»: 

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, обувь и на улице

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*