«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

Մայիսի 28-ին` ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*