«Գեղեցկությունը չի փրկի աշխարհը, այլ սերը եւ բարությունը». Անժելա Սարգսյանի լուսանկարը

Դերասանուհի Անժելա Սարգսյանի նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բնական շպարով է։ Անժելա Սարգսյանը նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ վզնոց եւ ականջօղ։ «Գեղեցկությունը չի փրկի աշխարհը, այլ սերը եւ բարությունը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Անժելան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին լողափին։ Կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանն արձակել էր մազերը, կադրերից մեկում կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Դերասանուհին լուսանկարները չէր մեկնաբանել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*