Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հիվանդանոցում․ Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում։

Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել:

Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»:

Բոլոր մարդկանց, ովքեր ծանր առողջական վիճակում են, ուզում եմ ասել, ուժեղ եղեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու:

Բոլոր բժիշկներին ովքեր պայքարում են առաջնագծում` կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար»:


Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*