Նոր որոշում. կասեցված շինարարություններն ավտոմատ կերպով կսկսեն իրենց գործունեությունը անկախ բողոքից

Ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված է մի կառուցակարգ, որի համաձայն վարչական ակտի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում նշեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Ընդ որում, բացակայում է տարբերակված մոտեցումը վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վիճարկվող վարչական ակտերի և երրորդ անձանց կողմից վիճարկվող վարչական ակտերի պարագայում։

Փոխնախարարը նշեց, որ խնդիրն առաջացավ շինարարական թույլտվությունների վիճակումից, որի դեպքում շինարարություններն ավտոմատ կասեցվում են: Այս պահին 400-500 մլն դոլարի շինարարական աշխատանքներ այս պահին կասեցված են:

«Ստացվում է, որ օրենսգրքի այդ դրույթի կիրառումը մ,ի շարքն դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների չարաշահման, իսկ վարչական ակտի հասցեատիրոջ համար առկա չէ իրավունքների պաշտպանության որեւէ միջոց: Վերջինս չի կարող միջնորդել կասեցումը վերացնելու համար:

Բացի այդ, շատ դեպքերում այդ հայցերը անհիմն են եւ շատ հաճախ մերժվում են:

Հիմա նոր նխագծով առաջարկվում է նախատեսել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական ձեւով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չի կասեցվում:» Բացի այդ, մինչեւ հիմա նման հիմքով կասեցված վարչական ակտերի կասեցումը վերացվում է»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջարկվում է այդ հատվածը անհետաձգելի համարել, որպեսզի կասեցված շինարարական աշխատանքները վերսկսվեն

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը բավական երկար ու տխուր պատմություն ունի. «Հայաստանում այդպիսի պրակտիկա կա, մանավանդ հեղափոխությունից հետո, երբ 100-ավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարությունների վերաբերյալ մոտակայքում որեւէ գործունեության տեսակ ունեցող ցանկացած մեկը վարչական դատարան է դիմում եւ այդ փաստի բերումով շինարարությունը կասեցվում է: Այդպիսի 450 մլն դոլարի շինարարություն կա եւ այդ շինարարությունների սեփականատերերը բազմիցս դիմել ինձ օգնելու այդ հարցով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս նոր փոփոխությամբ ոչ թե ինքնաբերաբար են կասեցվելու շինարարությունները, այլ ամեն առանձին դեպք քննարկվելու է եւ եթե հիմնավոր է բողոքը, այդ դեպքում է կասեցվելու:

«Օր առաջ պետք է այս նախագիծն ընդունել, որովհետեւ մանավանդ ճգնաժամի պայմաններում սա կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի»,-ասաց նա:

Նշենք, որ այս խնդրին բազմիցս անդրադարձել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ շատ հաճախ շինարարության հարեւանությամբ գտնվող բնակիչները վարչական հայց են ներկայացնում, հետո շինարարից շանտաժով փող պոկում, հակառակ դեպքում շինարարությունը տարիներով սառեցված է մնում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*