«Ինչի՞ եք ճպըցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք, ճպցնելը ո՞րն է»․ Արարատ Միրզոյանը` Անի Սամսոնյանին

Հարգելի պատգամավորներ, հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չէ, խնդրում եմ, շարունակեք կրել դիմակը: ԱԺ նիստի ժամանակ, դիմելով պատգամավորներին, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չե՞ք ուզում, դուրս եկեք, ճպցնելը որն է»,- ասաց Միրզոյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին:

Սամսոնյանն էլ արձագանքեց. «Ժամանակ առ ժամանակ օդ է պետք շնչել, պարոն Միրզոյան»:

«Հասկացա, ես տեսել եմ, որ Դուք վաղուց ժամանակ առ ժամանակ… ես հո դեսպոտ չեմ, տեսնում եմ, որ մարդիկ երբեմն հանում են դիմակը, բայց տեսա, որ երկարեց»,- հակադարձեց Միրզոյանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*