ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մայիսի 25-ից դիմակներ կրելու պահանջը խստացվել է․ կարգազանցները կտուգանվեն օրենքի ողջ ուժով

Մենք պետք է խստագույն հսկողություն սահմանանենք հիմնարկ-ձեռնարկություններում, սպասարկման ոլորտի ընկերություններում, որպեսզի վերջիններս պահպանեն անվտանգության կանոնները։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նա ասաց, որ պարետատունը նրանց նկատմամբ և պատժողական քաղաքականություն է վարելու,  բացատրական աշխատանքներ է իրականացնելու։ «Շատերն անլուրջ են վերաբերում, բայց մարդկանց բացատրելն ինձ համար գաղափարարախոսական հարց է։ Կորոնավիրուսի իրավիճակի փոփոխության գործիքն անհատի վարքագծի փոփոխությունն է»,- նշեց վարչապետը։  

Նրա խոսքով՝ այն սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները, բանկերը, ովքեր անվտանգության կանոնները չեն պահում, փակվելու են՝ ոչ թե 24 ժամով, այլ 15 օրով, 1 ամսով։ Փաշինյանը նշեց, որ իրավախախտների անունները կհրապարկվեն, որ մարդիկ իմանան, որ այդ վայրեր այցելելը համաճարակաբանական առումով անվտանգ չէ։  Փաշինյանն ասաց, որ մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։

Եվ այսպես, վարչապետը ներկայացրեց, թե մայիսի 25-ից որ դեպքում և որտեղ է պետք կրել դիմակ։ 

«Բոլոր այն տեղերում, որտեղ կա առևտուր՝ և գնորդը և վաճառողը պետք է լինեն դիմակով։ Դիմակով պետք է լինեն վարորդը և ուղևորները, այսինքն՝ ավտոմեքենայում մեկից ավելի մարդու պարագայում բոլորը պետք է դիմակ կրեն, դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության։ Այս կանոնը, ինչպես նաև ձեռքերի լվացման կանոնը պահելը, մենք զրոյացնում ենք կորոնավիրուսի տարածումը։  

Նա կրկին հորդորեց մեծացնել անհատական պատասխանատվությունը։ «Եթե անհրաժեշտ լինի կիրառել խստագույն վարչական միջոցներ, մենք կկիրառենք, բայց ՀՀ քաղաքացին կարող է ցուցաբերել բարձր գիտակցություն։ Ուրեմն՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորություն պահպանում, առևտրի մեջ, ավտոմեքենայում, աշխատավայրում պարտադիր կրել դիմակ։

Ես հավատում եմ ձեզ, և մենք միասին այս հարցը կլուծենք»,- եզրափակեց վարչապետը։ 

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*