Զարուհի Բաթոյանի մեծ սերը՝ սանիկ-ազգականների հանդեպ. Նոր բան է պարզվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սոցապնախարար Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ մեծ սեր ունի՝ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Մաչյանն է իր բարեկամը, այլեւ սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը (նրանց տատերը հարազատ քույրեր են)։

Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլեւ պարգեւավճարը` մոտ 1 մլն դրամ։

Ի դեպ, այդ կառույցի մյուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է շեֆի վարձատրության 10-15 տոկոսը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*