Երևանի թիվ 49 մանկապարտեզի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի թիվ 49 մանկապարտեզն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում էր. «Համացանցում լուր տարածվեց, որ Երևանի «հ. 49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը չի վերաբացվել աշխատակիցներից մեկի ջերմություն ունենալու պատճառով, և բոլոր աշխատակիցները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այն, որ աշխատակիցներից մեկը ջերմել է և թեստ է հանձնել, համապատասխանում է իրականությանը, սակայն ոչ մի աշխատակից չի թեստավորվել, քանի որ ոչ մեկը չի ունեցել ինքնազգացողության վատացում։ Հուսանք, որ հանձնված թեստի արդյունքը կլինի բացասական, և մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»:

Այսօր արդեն հաստատվել է մանկապարտեզի տեխնիկական անձնակազմի անդամներից մեկի կորոնավիրուսով վարակված լինելը: Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք աշխատակիցը շփվել է երեխաների հետ, նա պատասխանել է, որ մանկապարտեզը մարտից չի աշխատել։

Հարգելիներս,այսօր համացանցում լուրեր տարածվեց,որ Երևանի «հ. 49 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը չի վերաբացվել աշխատակիցներից մեկի…

Опубликовано Թիվ Քառասունինը Մանկապարտեզ Среда, 20 мая 2020 г.

Աղբյուր՝
https://mamul.am/am/news/179354?fbclid=IwAR3vPOYd5GR—dU97sNChDK4zxbE8ZITn9s1RvmZI2Va8kVNyGGRmK0u5tg

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*