ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձել են գողանալ տերմինալը, բայց բռնվել են հենց գողության պահին


Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մինչ այդ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչություններում արդեն իսկ օպերատիվ տվյալներ էին ստացվել խմբի հանցավոր մտադրության մասին, ուստի հիշյալ վարչությունների, ինչպես և Մաշտոցի ու Էրեբունու բաժինների քրեական հետախույզները բռնեցին նրանց՝ թույլ չտալով ավարտին հասցնել հանցագործությունը։ 23, 27, 26-ամյա երիտասարդներն ու 47-ամյա տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեցին։ Մեքենայում հայտնաբերվեց երկաթե լինգ։ Պարզվեց, որ X5-ի համարանիշերը գողացել են ժամեր առաջ` Իսակովի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վրայից։ Ե՛վ մեքենայատիրոջից, և՛ վճարահաշվարկային տերմինալի տիրոջից ընդունվել են հաղորդումներ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*