Պաշտպանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին տեղեկանում ենք  Ամրամ Մակինյանի՝ «Ֆեյսբուք»-ում իր գրառումից։

«Հարգելի ընկերներ, լրագրողներ, պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Մակինյանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*