Բժշկական դիմակ արտադրող արտադրամասերից մեկը ժամանավորապես փակ է. այնտեղ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել. ՀԺ

Տավուշի մարզում գործող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում, որը Բերդ քաղաքում է, COVID-19-ի մի քանի դեպք է գրանցվել, որի պատճառով արտադրամասը փակվել է։ ՀԺ-ի հետ զրույցում Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հաստատեց լուրը, որ դեպքերն իրենց մոտ են գրանցվել։ Նախնական տվյալներով արտադրամասը փակվել է մեկ շաբաթով։

Համայնքապետի խոսքով՝ քաղաքում եւ արտադրամասում այժմ բռնկում չկա: Շփման շրջանակը պարզվել է, կոնտակտավորները բոլորը մեկուսացվել են։ «Ամենակարեւորը՝ օջախները գիտենք, ժողովուրդը լսում է, ինքնամեկուսացված մնում են, այդ պահի դրությամբ բռնկման վտանգ չկա»,- ասաց նա:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*