Վարչապետը չեղարկել է Անկախության տոնի միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին ավելի վաղ կայացրած որոշումը:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Ուժը կորցրած ճանաչել՝ 

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 11-ի «Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 935-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 20-ի N 788-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 484-Ա որոշումը»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*