Կամբոջայում COVID-19-ով հիվանդներ չեն մնացել, բոլորն ապաքինվել են

Բոլոր պացիենտները, որոնք Կամբոջայում հիվանդացել էին կորոնավիրուսի նոր տեսակով, ապաքինվել են, վերջին պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

«Շաբաթ օրվա, մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի համավարակի սկզբից վարակված եւ հիվանդանոցներում բուժվող 122 պացիենտներից ապաքինվել են 122-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մայիսի 15-ի դրությամբ մնացել էր կորոնավիրուսային վարակով միայն մեկ պացիենտ։ Հիվանդության մահացու դեպք Կամբոջայում չի գրանցվել։

Առողջապահության նախարարության  տվյալներով՝ Կամբոջայում 122 բուժվողներից միայն 54-ն են եղել երկրի քաղաքացիներ, մնացածը՝ օտարերկրացիներ էին։

Չնայած, որ վարակվածներից բոլորն առողջացել են, վարակի տարածման դեմ սահմանափակման միջոցառումները երկրում դեռ ուժի մեջ են մնում։ Մասնավորապես, դիտարկվում է հանրակրթական դպրոցների աշխատանքը մինչեւ 2020թ․ նոյեմբեր առցանց ռեժիմով շարունակելու հարցը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*