Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է․ նախագահը շնորհավորել է Ընտանիքի օրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ընտանիքի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակզմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․

«Այսօր ընտանիքի օրն է

Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:

Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ:

Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*