Դատարանն արդարացրեց «Դոն Պիպոյին»

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հրաչիկ Սարգսյանի, արդարացրել եւ առաջադրված մեղադրանքում անպարտ է ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Արթուր Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել էր նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել էր վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով:

Արթուր Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*